Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ հակակոռուպցւոն գործի շրջանակում ձերբակալել  են 201 մարդու՝ հաստատելով, որ յուրացումների արդյունքում վերջին 10 տարում վատնվել է 100 մլրդ դոլար, փոխանցում է AP.-ը։

Սաուդյան  Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մոհեբը հայտնել է, որ նոյեմբերի 3-ից սկսած՝ ձերբակալվել է 208 մարդ, որոնցից 7-ին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու։ 201 մարդ դեռեւս կալանքի տակ է։

«Հայտնաբերված կոռուպցիոն մեթոդների պոտենցիալ սանդղակը շատ բարձր է»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնվելով վերջին 3 տարվա հետաքննությունների վրա՝ կոռուպցիայի եւ յուրացումների արդյունքում վատնվել է առնվազն 100 մլրդ դոլար։

Ձերբակալվածների թվում են արքայազն Ալ Վալիդ բեն Տալալը եւ հանգուցյալ թագավոր Աբդուլլահի 2 որդիները, այդ թվում՝ արքայազն Միթեբը, որը մինչեւ վերջերս ղեկավարում էր Ազգային գվարդիան։

Սակայն Սաուդյան Արաբիայի կառավարությունը հրաժարվել է նշել ձերբակալվածների անունները։

Ըստ գնահատականների՝ 1700 բանկային հաշիվ սառեցվել  է։ Ալ Մոհեբը հաստատել է, որ որոշում է կայացվել կասեցնել բանկային հաշիվները, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Շնորհազուրկ արքայազն Ալ Վալիդ՝ միլիարդատեր, կանանց պաշտպան եւ Թրամփի քննադատ

Հայուհու թոռը եւ Կարմիր արքայազնի որդին. Որտեղ էր սխալվել արքայազն Ալ Վալիդը