Իսրայելական օդուժի ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական շրջաններում հարձակում են գործել սիրիական բանակի ռազմական օբյեկտների ուղղությամբ, որին ի պատասխան սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի ինքնաթիռներ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրին:

«Այսօր վաղ առավոտյան Իսրայելի թշնամական ինքնաթիռներն ագրեսիա են իրականացրել՝ հարձակվելով կենտրոնական շրջանի ռազմական բազաների վրա: Մեր հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել եւ խոցել մի քանի ինքնաթիռներ»,- իր աղբյուրի խոսքը փոխանցում է գործակալությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթ լույս գիշերը Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել էին:

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն