Իսրայելական զինվորականները հերքում են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է առավոտյան ավիաթռիչքի մասնակցող մեկից ավելի ինքնաթիռ խոցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ճիշտ չէ»,-հայտնել է Իսրայելի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը՝ մեկնաբանելով իսրայելական կողմի մեծ կորուստների մասին տեղեկությունը:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են,որ օդային վտանգի ազդանշանները գործի են դրվել շաբաթ օրը Գոլանի բարձունքներում:

Իսրայելը հաստատել է, որ F-16-ը կործանվել է Սիրիա թռիչքի ժամանակ

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն