Իսրայելական զինվորականները մշտապես վերահսկել են Սիրիայից արձակված իրանական անօդաչուի շարժմանը եւ որոշել են՝ որտեղ եւ երբ խոցել իսրայելական օդային տիրույթում հայտնված անօդաչու սարքը: Այս մասին օտարերկրյա լրագրողնեերի համար նախատեսված ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անօդաչու թռչող սարքն արձակվել է Պալմիրայի մոտ գտնվող Սիրիայի իրանական բազայից եւ վերահսկվել է իրանական ուժերի կողմից: Մենք հետեւել ենք եւ խոցել այն Բեյթ Շեն քաղաքից հյուսիս Հորդանանյան հովտի մոտ»,-նշել է նա:

Կոնրիկուսը հավելել է, որ անօդաչու սարքը խոցվել է «Ապաչ» ուղղաթիռի կողմից,իսկ քանի որ «սարքի բեկորները մեզ մոտ են մենք հստակ գիտենք, որ այն իրանական է»:

«Սիրիացիները կրակի հետ են խաղում, երբ թույլ են տալիս, որ իրանցիները իրենց տարածքից հարձակվեն Իսրայելի վրա: Մեն ունակ ենք  կոշտ պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր հարձակվում են մեր վրա, սակայն մենք հետաքրքրված չենք իրավիճակի լարմամբ»,-պարզաբանել է նա:

Համացանցում է հայտնվել իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից արված լուսանկարներ ու տեսանյութեր

Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին

Իսրայելը հերքել է մեկից ավելի ինքնաթիռ խոցելու մասին տվյալը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն