Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Իրանին ու Սիրիային վերջ տալ իրավիճակի լարմանը եւ դադարեցնել ագրեսիան  Իսրայելի հյուսիսային սահմանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը՝ Twitter-ում մեկնաբանելով իրանական անօդաչու սարքի արձակումը դեպի Իսրայելի օդային տարածք:

«Իրանը ագրեսոր է, նրանք անօդաչու սարք էին ուղարկել ռազմական առաքելությամբ՝ խախտելով Իսրայելի ինքնիշխանությունը: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի եւ կոչ է անում Իրանին եւ Սիրիային դադարեցնել ագրեսիան»,-նշել է նա:

Ավելի վաղ օտարերկրյա լրագրողների համար նախատեսված ճեպազրույցի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը  հայտնել է, որ «սիրիացիները կրակի հետ են խաղում, երբ թույլ են տալիս, որ իրանցիները իրենց տարածքից հարձակվեն Իսրայելի վրա: Մեն ունակ ենք  կոշտ պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր հարձակվում են մեր վրա»:

Հիշեցնենք, որ շաբաթ վաղ առավոտյան իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ  մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը:

Համացանցում է հայտնվել իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից արված լուսանկարներ ու տեսանյութեր

Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին

Իսրայելը հերքել է մեկից ավելի ինքնաթիռ խոցելու մասին տվյալը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն