Ոստիկանները բերման ենթարկեցին Ազատության պողոտան փակած ցուցարարներին եւ բացեցին պողոտան:

Նախնական տվյալներով՝ այս հատվածից 7 ցուցարար է բերման ենթարկվել, այդ թվում՝ երկու կին։

Քաղաքացիները դեռ փողոցի մայթերին են եւ շարունակում են բողոքի ակցիան։ Ազատության պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան հավաքված:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց:

Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 52-ի, նրանց մեծ է Նիկոլ Փաշինյանի որդին, Դավիթ Սանասարյանը: