News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Եթե մենք կարողանանք կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը, դրանով ցույց կտանք, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան ուղիղ եթերում հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօրվա ցույցը պետք է համոզի Սերժ Սարգսյանին, որ պետք է հեռանա. «Ես համոզված եմ, որ ինչքան ջանասեր լինենք մեր գործողություններով, այնքան շուտ կլինի հաղթանակի գրանցումը: Մեր հիմնական ակցիան Հայաստանի բոլոր ճանապարհների ու մայրուղիների շրջափակումն է բեռնատարներով: Այնպես անել, որ ոստիկանները չկարողանան դրանք տեղաշարժել»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց բեռնատարների, տրակտորների վարորդներին փակել ճանապարհները, իսկ խնդիր առաջանալու դեպքում նա խնդրեց զանգահարել հետեւյալ համարով. 093 65 49 66:

«Ամենալայնամասշտաբ գործողությունների վայր կմեկնեմ ահազանգեր ստանալուն պես»,-ընդգծել է Փաշինյանը:

Նշենք, որ արդեն առավոտյան ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլը
Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց...
«Ժամանակ». ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ եւ ովքեր՝ դեմ
Ալվինա Գյուլումյանը թերեւս բոլոր անդամներ ասելով՝ նկատի ուներ...
«Հրապարակ». Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են
Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անունները գաղտնի են պահվում...
«Հրապարակ». Արտոնյալ եւ «պախատ» անող գործարարներ. Ծառուկյանն «ազգով-տակով» մեկնել է Մոնակո հագստի
Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա...
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին...
Փաշինյանը զրոյական մեկնարկից Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն եւ դարձրեց քաղբանտարկյալ. Փոստանջյան
Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց...