Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», հաղթել է ընտրություններ անցկացված 18 համայնքից միայն 10-ում, ընդ որում, 2 համայնքում՝ Ալավերդիում եւ Սիսիանում, նրանց չի հաջողվել բացարձակ հաղթանակ տանել, ինչը նշանակում է, որ նրանք  առանց ավագանիում հավելյալ ձայների,  չեն կարողանա իրենց թեկնածուին ընտրել համայնքի ղեկավար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արագածոտնի մարզի Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու մարզի Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի մարզի Արենի եւ Եղեգիս, Կոտայքի մարզի Ակունք եւ Ջրվեժ բնակավայրերում։

Իշխող ուժը պարտվել է Բերդ, Չարենցավան, Քաջարան, Տաշիր, Բյուրեղավան, Անի եւ Ալագյազ համայնքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։