News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։

Սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ընտրություններում, առավել շատ ձայն է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 4 093 ձայն, նրան հաջորդում է «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ 2 693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 307 ձայն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 979 ձայն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794 ձայն, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 570 ձայն, եւ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 403 ձայն։ Վերջին երկու ուժերը չեն հաղթահարել  անցողիկ շեմը։

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ համաձայն ընտրողների թվի,  Սիսիան խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է։ Մանդատները նախնական հաշվարկով կբաշխվեն հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները կստանան 2–ական մանդատ։

ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը», փաստացի, չի ստացել առավելագույն թվով մանդատ, որպեսզի միայնակ կարողանա ձեւավորել տեղական իշխանություն։ Իշխող ուժին 3 մանդատ է պակասում, որպեսզի առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու, իր թեկնածուին ընտրեր համայնքի ղեկավար։

Սիսիանում, փաստացի, հետընտրական գործընթացներն ավելի հետաքրքիր են լինելու. ամենինչ կախված է նրանից, թե որ ուժերը միմյանց հետ կոալիցիա կկազմեն՝ ապահովելով 11 մանդատ, ինչը թույլ կտա ձեւավորել իշխանություն եւ ընտրել համայնքապետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ