Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում՝ որպես երկրորդ քաղաքական ուժ: Այդ իսկ պատճառով այս ճռռան շոգին ԲՀԿ-ն, ընկած մարզեմարզ, շարքերի ինվենտարիզացիա է անցկացնում. Մաքրում-զտում է կուսակցությունը, «գույքագրում», որպեսզի հասկանա՝ ռեալ ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանից հետո:

Ի դեպ, ԲՀԿ քոչարյանական կադրերը, տարբեր պատճառաբանություններով, չեն մասնակցում այդ տառապալից աշխատանքին:

 Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա այդ հարցում եւս ԲՀԿ-ն վերանայել է իր մարտավարությունը, եթե առաջ պնդում էր, որ չի մասնակցելու դրան, ապա, շարքերն ինվենտարիզացնելուն զուգընթաց, կփորձի կառուցողական քննարկումներ եւ կարծիքներ հայտնել Սահմանադրության «շուրջ»՝ հատկապես մարդու իրավունքների եւ դատական մարմինների թեմայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Türkçe
Տպել