Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար: Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձեւավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում: Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու մասին որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մութ ճանապարհներով հարստացած հայաստանյան մի շարք գործարարների կոստյումներին մեդալներ փակցրեց: Իսկ Կարեն Դեմիրճյանը որեւէ ձեւաչափով չհիշվեց. արդյոք նա ոչինչ չէ՞ր արել ցեղասպանության ճանաչման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ