Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Ավելի քան մեկ տարի հանդիպումներ չունենալուց հետո կարեւոր էր, որ Նախագահները խոսեին դեմ առ դեմ ու հստակեցնեին իրենց դիրքորոշումները: Կարծում ենք՝ դրական էր, որ նրանք քննության առան մի շարք հարցեր, այդ թվում՝ լարվածությունը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին, եւ լուծման վերաբերյալ առաջարկները:

Նախագահներն առանձնակի մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի վերաբերյալ եւ վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը»,-այդ մասին «168.ժամ»ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա պարզաբանել է, թե որոնք են այն ամենաբարդ տարրերը, որոնց շուրջ բանակցություններ սկսելու կոչ է արել համանախագահը շաբաթներ առաջ Երեւանում:

«Խնդրի կարգավորման այն տարրերը, որոնց լուծում կարող են տալ միայն նախագահները, վերաբերում են Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը: Հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն են ունեցել հստակեցնել իրենց դիրքորոշումները, եւ մենք հուսով ենք, որ գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան նրանց նեղացնել տարաձայնությունների շրջանակը, որ կա համաձայնագրի այս եւ այլ տարրերի մասով,-հստակեցրեց Ուորլիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ