Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մոտ կանգնածները վստահեցնում են, որ կուսակցաշինական գործունեությունն ընթացքի մեջ է, նա լուծել է գրեթե բոլոր խնդիրները՝ մարդկային ռեսուրսից սկսած, վերջացրած կուսակցական գաղափարախոսության ու գործունեության դաշտի խնդրով, բայց ամենակարեւորը՝ ֆինանսի հարցը դեռ անլուծելի է։

Փողերի լվացման մեղադրանքը դեռ չթոթափած՝ Օսկանյանը չի կարող ընդունել ցանկացած աղբյուրից ֆինանսավորվելու առաջարկները, որովհետեւ կարող են նորից թարմացնել քնեցված գործը։ Ըստ լուրերի, այժմ նա բանակցում է որոշ կենտրոնների հետ՝ մաքուր ու ոչ վտանգավոր փողեր գտնելու համար։

Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունից հետո այլեւս չկա դրույթը, համաձայն որի՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի դրանից առնվազն մեկ տարի առաջ գրանցված կուսակցությունը, այսինքն՝ Օսկանյանը մինչեւ 2017-ի գարուն ժամանակ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ