Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ։ «Եթե 334– ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,– ասաց նա։

Ասուլիսին Վարդան Օսկանյանն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաեւ թիմի բուն կորիզը՝ անունները։ Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը։

Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության եւ, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որեւէ հարցից չի խուսափելու։ Կլինե՞ն այդպիսին նաեւ նրա թիմի անդամները, կերեւա առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ