Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

<Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց եւ ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։

Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլեւ անհատ անձանց, շարժումներին։ Օրինակ, բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել։

Այցելել են նաեւ Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ։ Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը։ «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ