Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե լքում է ՀՀԿ-ական շարքերը: Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլեւս չեն տեսել: Ի դեպ, ՀՀԿ 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան եւ հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ