Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի փակ նիստը, որի օրակարգի մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Նոյեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջարկը կքննարկվի այդ նիստում:

Քաղխորհուրդը կքննարկի նաեւ ռեյտինգային ցուցակներում թեկնածուների առաջադրման հարցը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն հայտնի հավանական թեկնածուների մեջ կան ներկա եւ նախկին պատգամավորներ: Մասնավորապես հիշատակվում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անունը` որպես Դավիթաշենի ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը եւ Տիգրան Ստեփանյանը կլինեն Արարատի մարզի թեկնածուները, Գեղարքունիքի մարզում ռեյտինգային կարգով կառաջադրվեն նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Շիրակի թեկնածուն կլինի Վարդեւան Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ