Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթին վրացի պատգամավորներից հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը: «Նման մտադրության մասին նախկինում եւս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»:

Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաեւ Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- հավելեց փոխնախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ