Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները հասել են տարածքային տեսչություններին: Վարդան Հարությունյանը «ռակիրովկաներ» է անում՝ կանխելով ղեկավարների սերտաճումը բիզնեսի հետ: Վանաձորցի, բայց տասնյակ տարիներ «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանին տեղափոխել է Իջեւան:

Վանաձորի հարկային տեսչության երեւանցի պետ Կարեն Այվազյանին՝ Գյումրի: Գյումրու հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանին տեղափոխել է Կապանի հարկային տեսչության պետ: Կապանի պետին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդի Արթուր Այվազյանին տեղափոխել են Երեւան՝ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատան պետի տեղակալ: Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ «զորավար» Վարդան Մամիկոնյանին էլ Արտաշատից տեղափոխել են Աշտարակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ