Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքեյանը առաջադրվելու է ընտրություններին ռեյտինգային տարբերակով։ Տեղեկություններ կան, որ Բազմասեր Առաքելյանը լավ հարաբերություն ունի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որն էլ հովանավորում է օրենսդիր մարմնի անդամին։

Սեզ հետ զրույցում օրենսդիր մարմնի անդամը հորդորեց մարդկային հարաբերությունները չքաղաքականացնել։ «Առաքելյան Բազմասերը ոչ միայն Վիգեն Սարգսյանի հետ է լավ հարաբերությունների մեջ, այլեւ բոլոր լավ մարդկանց հետ»,– ասաց նա։

 Պատգամավորը չմանրամասնեց՝ ՀՀԿ–ի՞, թե՞ ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցելու ընտրություններին, օրենսդիր մարմնի անդամը խոստացավ մի քանի օրից հայտնել այդ մասին։

«Խնդրում եմ չշտապել, քանի որ շտապելն ինձ համար քաղաքական կատեգորիա չէ»,– ասաց օրենսդիր մարմնի անդամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ