Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը եւ Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝ հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»:

Ի՞նչ օրակարգով։ «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը եկել է Ծառուկյանի մոտ բազմիցս. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»:

Տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է։ «Ես ասացի, ինչ ասացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ