Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանից ազատվելուց հետո նա հաջողացրել է, որ Արարատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվի իր մտերիմներից Նոր կյանք գյուղի նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ վերջինս գրեթե 17 տարի զբաղեցրել է Նոր կյանքի գյուղապետի պաշտոնը, սակայն ՏԻՄ վերջին ընտրություններում պարտվել էր։ ՀՀԿ-ականին չէր օգնել նաեւ այն հանգամանքը, որ Ավշարցի Գրիգորյան եղբայրները ամբողջ ընթացքում սատարել էին իրեն, իսկ նրանից ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նույնիսկ անձամբ էր շրջել ընտրատեղամասում եւ հետեւել մրցապայքարին։

Սակայն, ինչպես ասում են, տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, եւ Արարատի մարզպետը կարողացավ տիրություն անել անպաշտոն մնացած նախկին գյուղապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ