Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ 6–րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի... արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:

Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը:

Այլ հարց է, այս փոփոխությունը ինչպե՞ս է հասնելու, ասենք, Ռուսաստանի Չուկոտկայի գյուղերից մեկն արտագաղթած հայ ընտանիքին եւ ինչպե՞ս են նրանք տեղեկանալու, որ կորցնում են իրենց սեփականությունը: Իսկ եթե հաշվի առնենք, թե քանի հայ է վերջին տարիներին հատկապես մարզերից հեռացել Հայաստանից ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա կարելի է պատկերացնել, թե հողային ինչ քանակի աճուրդներ կարող են լինել առաջիկայում»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ