Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական այցով Ղազախստան՝ Աստանա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա՝ ծննդյան 54-ամյակը նշելու։ Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ժամանել նրա ընկերներն ու մտերիմները։

Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա է գտնվել Սամվել Կարապետյանը, ով մինչ այդ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ եվրոպական ուղեւորությունների ժամանակ։ Մոսկվա է ժամանել նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով, մեր տեղեկություններով, հանգստանում էր Հունաստանում։ Իսկ երեկ արդեն վարչապետը վերադարձել էր Հայաստան եւ մեկնել Արցախ՝ եռօրյա հանգիստը ծննդավայրում անցկացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ