Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները եւ համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում եւ ընդգծում են միջազգային քաղաքական եւ տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը եւ մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները: 

Իսրայելի եւ, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ եւ պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներն են: 

Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաեւ որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար»,-«Առավոտին» տված հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ