Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:

Նշենք, որ 25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարեւորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական:

Սակայն, ինչպես որդին, այնպես էլ ԱԺ-ում ռազմավարական պաշտոն զբաղեցնող նրա հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ