Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը: Հենց դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարունակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով, որի մասին օրերս խոսեցին եւ՛ Ադրբեջանի նախագահը, եւ՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Սակայն նման առանձին ծրագրեր չկան: Ավելին, կարգավորման համար հիմքեր չկան, քանի որ բանակցություններից դուրս է մնացել Արցախը, առանց որի հնարավոր չէ բանակցել լուրջ հարցերի շուրջ»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից տարածաշրջան եւ դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին:

Նրա որակմամբ բանակցային գործընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, այդ սխալի հետեւանքով այսօր չափազանց բարդացել է հակամարտության կարգավորման գործընթացը: Ուստի, Զատուլինի խոսքով, այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին եւ թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ