Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ԵՄ-հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրելուց րոպեներ առաջ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե 2018-ից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում, ասաց. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի: Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»:

Այսինքն, ապագա ղեկավարի ինտրիգը դեռ շարունակվում է, որը, հավանաբար, դեռ երկար կձգվի: ՀՀԿ-ից վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցեր հստակեցնելուց հետո միայն կհայտարարի իր ապագա անելիքների մասին: Իսկ այդ հարցերը բավական մեծ «մասշտաբների» են:

Որտե՞ղ կլինի, ի վերջո, ՀՀԿ ղեկավարը: Նրա կուսակիցները նորից պնդում են` իշխանության վերին օղակում, իսկ նոր սահմանադրությամբ դա վարչապետի պաշտոնն է: Ուրեմն ո՞րն է նպատակը, որ այդ մասին նա անգամ չի ակնարկում:

«Նրա փոխարեն ողջ ՀՀԿ-ն է լծված այդ գործին», - պնդեցին մեր աղբյուրները` վստահեցնելով, որ այդ մասին հայտարարելն այնքան էլ դժվար չէ, դրան նախապատրաստող հանգամանքներն են առավել էական:

Ի դեպ, ինչպես պնդում են նույն աղբյուրները, մինչ օրս Սերժ Սարգսյանի «գլուխը խառն» էր արտաքին հարցերով, այսուհետ նրա ուշադրությունը սեւեռվելու է ներքին իրավիճակին եւ «պատկերացումներին»: Այնպես որ, այսուհետ պետք է սպասել ներիշխանական իրարանցման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ