Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:

Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երեւանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին:

«Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջեկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է Արայիկ Հարությունյանը:

Վերջինիս հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: «Ելք»-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաեւ պայմանագրի բովանդակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ