Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ղահրամանյանը նախորդ տարի մի շարք թանկարժեք գնումներ է կատարել: Մասնավորապես նա 800 հազար դրամով գնել է հողամաս, 3 միլիոն 300 հազար դրամով՝ ավտոտնակ, 23 միլիոն 461 հազար ու 34 միլիոն 263 հազար դրամով էլ նոր կառուցված երկու շինություն: Փոխարենը՝ 5 միլիոն դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ E 350» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 9 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար ու 1500 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 47 միլիոն 904 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը վարկեր են, 11 միլիոն 904 հազար դրամը՝ աշխատավարձ, իսկ ևս 11 միլիոն դրամն էլ այլ եկամուտներ են, որոնք ստացվել են բնամթերքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news