Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահել ինտրիգը եւ չի բացահայտում իր գործողությունների պլանը: Կուսակցության անդամները իրենց ֆեյսբուքյան էջերում լուսանկարներ են հրապարակում ձայնագրման ստուդիայից:

Դրանից տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ երգ են ձայնագրում: Հավանաբար ՔՊ-ականները փողոցային պայքարը ցանկանում են սկսել ոգեւորող եւ պայքարի շունչ տվող հոլովակով:

Մեր զրույցում կուսակցության անդամները նշեցին, որ ավելին կասեն մարտի 31-ին, նրանք նաեւ հրաժարվեցին որեւէ տեղեկություն հաղորդել իրենց հրապարակած լուսանկարների մասին, մասնավորապես, թե ինչ են ձայնագրում, եւ ինչի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ