Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Յուղուրջյանը պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցների ազատել է աշխատանքից: Նա չի խնայել անգամ այն մարդկանց, որոնք ծայրահեղ կարիքավոր են կամ հաշմանդամ: Ի դեպ, գլխավոր բժիշկը մշտապես աչքի է ընկել պոլիկլինիկայի աշխատակիցների հանդեպ իր բռնակալ պահվածքով:

Հիշեցնենք, որ Յուղուրջյանը Սերժ Սարգսյանին եւ նրա թիմակիցներին հաճոյանալու մղումով աշխատակիցներին ստիպել էր աշխատել «Ապահով Հայաստան» գրությամբ վզկապներով, ինչը մեծ անհարմարություններ էր ստեղծել աշխատելիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ