Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաների հաջողության գաղտնիքը ոչ միայն հասարակության, այլ նաև իշխանության ներսում առկա դժգոհությունն է: Իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց համարում են խաբված ու քցված և ի դեմս այս բողոքի ակցիաների՝ հնարավորություն են տեսնում վրեժխնդիր լինել իրենց չբավարարված հավակնությունների համար:

Ինչպես հասկանում եք, խոսքը իշխանության երկրորդ էշելոնի գործիչների մասին է: Ներմուծելով ընտրությունների ռեյտինգային ընտրակարգը՝ իշխանությանը թվում էր, թե ինքը գտել է մի կախարդական փայտիկ, որով կարողանալու է ստանալ իր ցանկալի արդյունքը:

Ռեյտինգային ընտրակարգի միջոցով իշխանությունն ուզում էր ներքին մրցակցություն ստեղծել իր ներկայացուցիչների շրջանում, որը հնարավորություն կտար առավելագույն թվով ձայներ ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ