Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տեւական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետ­քերով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի:

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թի­մը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը: Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդեւան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով եղել են նախկին ռեկտորի թիմակիցները եւ ստիպված են եղել աշխատել ՀՀԿ-ական Սա­հակ Մինասյանի հետ:

«Առավոտը» փորձեց Սահակ Մինասյանից ճշտել իր հավանական հրաժարականի մասին տեղեկությունը, բայց նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ