Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՔԿ վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել:

Նաեւ լուրեր են շրջանառվում, որ չի բացառվում ՔԿ վարչության պետ նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց. «Ես իմ գործն անում եմ, չգիտեմ, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ