Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առեւտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առեւտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում:

«Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչեւ էս նոր պետը սենց բան չկար, բայց նրա գալուց հետո նոր բարքեր են սահմանվել: 100-դոլարանոց լվացքի մեքենայի համար նույնքան գումար են ուզում «ռաստամոժկայի» դիմաց»,- սրտնեղեց մեր զրուցակիցը, ասելով, թե Գասպարյանն ինքն իրենից օրենքներ է հնարում:

Ի դեպ, Արթուր Գասպարյանն առաջին անգամ չէ, որ միջադեպերի կենտրոնում է հայտնվում, իրավապահ մարմինները նրանով զբաղվել են դեռ 3 տարի առաջ, երբ Նոյեմբերյանի քաղաքացիներից մեկին ծեծել էր ու սպառնացել, որ եթե բողոք ներկայացնի, ապա վատ կլինի վերջինիս համար: «Մաքսապետի օրինազանց վարքի մասին այլ պատմություններ էլ կան, բայց ես չեմ ուզում շատ խորանալ: Մենք հուսով ենք, որ կառավարությունը մի բան կանի, ու սահմանային անցակետում իրավիճակը կնորմալանա»,- նկատեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ