Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաեւ «բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն» (թյուրիմացություններից խուսափելու համար շեշտենք, որ հայտարարագրում փաստացի նշված է բազմաբնակարան շենք, այլ ոչ թե բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ուստի հասկանալի  չէ՝ նրան է պատկանում ողջ շինությո՞ւնը, թե՞ միայն բնակարան այդ շենքում):

Սարհատ Պետրոսյանը հայտարարագրել է նաեւ երկու «BMW X1 2.0» եւ «MITSUBISHI PAJERO PININ 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են շուրջ 10 686 576 ՀՀ դրամ, 2615 եվրո եւ 793 ԱՄՆ դոլար:

Երկու տարբեր աշխատանքներից ստացած աշխատավարձերի եկամուտը կազմել  է 3 205 260 եւ  841 500 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 4 046 760 ՀՀ դրամ: 

Սարհատ Պետրոսյանը ճարտարապետ է, քաղաքաշինարար: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնին է նշանակվել օգոստոսին: Մինչ այդ նա նաեւ հիմնադրել եւ ղեկավարել   է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը (2012–2018 թթ): Հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում եւ արտերկրում հրատարակված 18 աշխատություն։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ