Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլեւս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն:

ԲՀԿ-ն նախապես որոշել էր, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրի ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին, սակայն նա այդպես էլ չառաջադրվեց: ԲՀԿ-ում հասկանում են, որ հաղթանակի այլեւս ոչ մի հնարավորություն չունեն, եւ ամեն կերպ խուսափում են նոր խայտառակություններից՝ հրաժարվելով մասնակցել այլ համայնքներում կազմակերպվող ընտրություններին եւս, թեեւ նախապես ասում էին, որ 40 համայնքում թեկնածուներ են ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ