Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:

Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, թեպետ բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն ոչ մի խոսք չկա «Համաներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Ճիշտ է, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շտապեց փակագծերը բացել, որ այս համաներումն ամենածավալունն է լինելու ՀՀ եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր, սակայն գործադիրում այդքան էլ հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»:

Գործարդիրին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ հիմա, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է դրված, նպատակահարմար չէ «Համաներման մասին» օրենքի նախագիծը կյանքի կոչելու գործընթացն արագացնել:

Այս թեման կթեժացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ավելի մոտ ժամանակ, որպեսզի դրական եւ էֆեկտիվ ազդեցություն ունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ