Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ՎՏԲ բանկի տնօրինմանը հանձնված «Թեղուտ ՓԲԸ»-ն մոտ ապագայում դժվար թե վերաշահագործարկվի: Օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ամենաուշը փետրվարին հանքի վերաբացման մասով դրական նորություն կլինի, օդում են մնում:

ՎՏԲ-ն, պարզվում է, հանքը կրկին շահագործելու մասով որեւէ որոշում չունի: «Դեռ չի գտնվել մի մարդ, կազմակերպություն, որ պատրաստ լինի 300 մլն դոլար ներդնելու եւ վերաշահագործարկելու հանքը: ՎՏԲ-ն էլ այս հարցով առանձնապես մտահոգված չէ:

«Կլինի՞ ներդրող, կքննարկեն վերաբացելու հարցը, չի՞ լինի, շտապելու տեղ չունեն»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը, հավելելով, որ ոչ մի ներդրող չի ցանկանա հեղհեղուկ միջավայրում բիզնես գործունեություն ծավալել:

«Թեղուտի» դեպքում խնդիրը սովորականից բարդ է. նախ` կառավարությունը հատուկ որոշմամբ պետք է «Վալեքսից» վերցնի հանքի շահագործման լիցենզիան ու այն նոր ներդրողին տրամադրի, որպեսզի վերջինս կարողանա հանքարդյունաբերությամբ զբաղվել: Այդ պատճառով էլ ՎՏԲ-ի համար այս հարցը առաջնային չէ, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնելու հավես չունեն: Ինչ վերաբերում է վերաշահագործարկելուն, ապա այդ մասին զրույցները խոստումների մակարդակում էլ կմնան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել