Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստան վերադառնա ՀՀ քաղաքական դաշտի ամենայուրահատուկ կերպարներից մեկը:

Թերթի տեղեկություններով՝ սա արվում է իշխանության վերին էշելոնների ցուցումով. սա մի յուրահատուկ «թեսթ դրայվ» է, որով փորձ է արվում ստուգել հանրության ռեակցիան Վանոյի վերադարձի պարագայում: Պատահական չէ, որ իշխանություններին սատարող ՖԲ ակտիվի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար մեջբերում են Սիրադեղյանի գրառումներն ու հրապարակում նրա պատմվածքներն ու արդեն աֆորիզմ դարձած տարբեր արտահայտությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել