Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները:

Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դարձել քննարկման առարկա:

Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլեւ բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ