Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն, նույնն է թե՝ այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, համաձայնության է եկել իշխանության հետ, ինչի ամենաակնհայտ դրսեւորումն այն էր, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու վարչապետ Փաշինյանի առաջարկությանը:

Քանի որ այս պահին իշխանությունների եւ Ծառուկյանի հիմնական տարաձայնությունը ցեմենտի ներմուծման եւ արտադրության հարկային ռեժիմների հստակեցման հարցում է, կարելի է ենթադրել, որ իշխանությունը զիջման է գնացել Ծառուկյանին՝ դրա դիմաց ստանալով ԲՀԿ լոյալությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ