Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Հունիսին Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանից բացի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, թեկնածու առաջադրելու ցանկություն ունի նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխող ուժը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրի»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը, հավելելով, որ այս մասին դեռեւս չեն ուզում բարձրաձայնել՝ չբորբոքելու համար ՔՊ-ԲՀԿ առանց այն էլ լարված հարաբերությունները։

«Փոխմարզպետը ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: Ի՞նչ վատ կլինի, որ եւս մեկ մեծ քաղաք իրենց վերահսկողության տակ անցնի. քաջատեղյակ կլինեն՝ Ծառուկյանի հարազատ քաղաքում ինչ է կատարվում, ով ինչ է շնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ