Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ այլ պաշտոնյաների հետ:

«Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների քայլերից: Հատկապես դժգոհ ու վրդովված է եղել Ռուբեն Հայրապետյանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։- Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին են դժգոհել, մանավանդ վերջին զարգացումներից եւ Ազատության հրապարակում հնչած կոչերից: Ընդգծել են նաեւ, որ երկրի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառմանը՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ