Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց ևս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այսպիսով, առաջիկայում կլրանա վերոնշյալ քրեական գործի մեկ տարին, սակայն գործով դեռևս չկան կասկածյալներ, մեղադրյալներ:

«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները միայն վարկած ունեն, որ ՀՀ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից: Ու լուրեր կան, որ գործը ամբողջությամբ բացահայտվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել