Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանից հանձնարարություն է ստացել այնպես անել, որ ՍԴ դատավորները հրաժարական տան: Եվ եթե այս գործը նրան հաջողվի գլուխ բերել, Փաշինյանը Վարդանյանին Արդարադատության նախարարի պաշտոնն է խոստացել: 

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հավակնորդների ցանկում է եւ Վարդանյանը, հասկանալով իր սա նախարար դառնալու իր միակ շանս է, արշավ է սկսել իր նախկին գործընկերների դեմ:

Թերթը գրել է, որ Վարդանյանը 2003 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում եւ հաճախակի ուղեկցել է Գագիկ Հարությունյանին արտասահմանյան այցերի ժամանակ: 2018թ.-ի ապրիլից մինչեւ պատգամավոր դառնալը, Հրայր Թովմասյանի օրոք,  Վլադիմիր Վարդանյանը եղել է  ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

«ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանը կոնֆլիկտներ է ունեցել  բոլոր դատավորների ու աշխատակազմի հետ, նույնիսկ իր համար տհաճ որոշ միջադեպեր են եղել Կիմ Բալայանի եւ Ֆելիքս Թոխյանի հետ:  Ի վերջո, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, Վլադիմիր Վարդանյանը դարձավ պատգամավոր՝ հանգրվանելով «Իմ քայլ» խմբակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ