Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենակոռումպացված ոստիկանը՝ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության արդեն նախկին պետ Միհրան Դավթյանը, որը Օսիպյանի ազատումից հետո եւս ազատվեց մեկ օր առաջ նշանակված՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ ոստիկանության դեմ՝ վիճարկելով իր ազատման հրամանը։

Միհրան Դավթյանի համառությունը շատ զարմացնող է, քանի որ եթե ոստիկանությունը, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կամ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մի քիչ հետեւողական լինեն, ապա նվազագույնը մի քանի նոր քրեական գործեր կարող են հարուցվել Միհրան Դավթյանի դեմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով։ Նման մի քանի դրվագ հայտնի է դարձել նաեւ մեզ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ