Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ գործով անցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավոր Սամվել Ուզունյանը: Երեւանի բնակչուհուն առեւանգելու դեպքով հարուցված քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ. պահանջել եւ մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:

Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ այս գործը ուղարկվել է ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016-ին դատավոր Ուզունյանից հետաքրքրվել էր՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, թե ինքը քրեական մի գործով ձախողվել է: Ուզունյանն արձագանքել էր. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, որոնք նման տեղեկություններ են տարածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ