Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման եւ դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ